ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է «Մայրական կապիտալի» հաշիվների հիման վրա

08.08.2017 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Մայրական կապիտալ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բանկային շուկայում նոր առաջարկ է ներկայացնում՝  սպառողական վարկեր, որոնք տրամադրվում են «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության հիման վրա:

«Այսուհետ ֆիզիկական անձը, որը ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի «Մայրական կապիտալի» հաշիվ, որն արդեն պետության կողմից համալրվել է համապատասխան գումարով, կարող է դիմել անտոկոս վարկի՝ սպառողական նպատակներով: Վարկը ձեւակերպվում եւ տրամադրվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում, առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Վարկը ստանալու համար պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ եւ սոցիալական քարտ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ներկայացրել են վարկատեսակի հիմնական պայմանները՝

- Վարկը տրամադրվում է դրամով՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջ:
- Վարկի նվազագույն գումարը 25 հազ. դրամ է, առավելագույնը՝ 100 հազ. դրամ:
- Վարկի տարեկան տոկոսադրույքը 0% է:
- Հայտի ուսումնասիրության համար միջնորդավճարը 1000 դրամ է:
- Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը 2,5% է՝ վարկի գումարից:

«Վարկը տրամադրվում է ակնթարթորեն՝ հատուկ քարտի վրա, որն ունի սպասարկման արտոնյալ սակագներ. քարտի թողարկումն ու սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից, ինչպես նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղադրված POS-տերմինալներից դրամային միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում»,- նշված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 11660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW