Գերմանա-Հայկական հիմնադրամի դիտորդ խորհուրդը կքննարկի նոր նախագծեր

21.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանկֆուրտ` մասնակցելու Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին, որին քննարկվելու են նոր նախագծեր:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, ԿԲ նախագահին ուղեկցում է նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը, որը կշարունակի մասնակցել Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի նիստին մինչև մայիսի 25-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9488

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW