Վարչապետ. Մարզերում բիզնես գաղափարները պետք է տրամաբանական լինեն
31.07.2017 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Վարչապետն այս մասին ասել է հուլիսի 29-ին Արարատի մարզ կատարած այցի ընթացքում:
«Մարզում պետք է ձեւավորվեն գաղափարներ, նախագծեր, որոնք տրամաբանական են բիզնեսի համար՝ ինտենսիվ այգի, կաթիլային համակարգ, գյուղտեխնիկա, թեթեւ արդյունաբերություն եւ այլն: Առարկայական պետք է խոսել, ներգրավել արտերկրում գտնվող արարատցիներին, ինչը նոր ալիք կձեւավորի»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը մարզպետարանի աշխատակազմից մանրամասն հետաքրքրվել է սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության սակագների, մեկ շնչին ընկնող եկամտի եւ այլնի մասին՝ նկատելով, որ մարզում առկա են թերհավաքագրումներ եւ անհամաչափություններ ինչպես համայնքների միջեւ, այնպես էլ այլ մարզերի համեմատ:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արարատի մարզի սեփական եկամուտների համար նախատեսված 2,1 մլրդ դրամն իրականում պետք է լինի 3,8-3,9 մլրդ դրամ: Դուք ունեք մեծ հնարավորություններ եւ 10-15 տոկոս աճը չի կարող բավարար լինել: Դուք ունեք նաեւ չափազանց մեծ դիսբալանսային ցուցանիշներ: Շատ արագ այդ ամենը պետք է կարգավորեք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: