ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մշակել է հարկային եւ մաքսային ծառայությունների միասնական կայքէջը, որը գործելու է օգոստոսի 1-ից:«Ամսական մինչեւ 360 հազ. այցելու ունեցող հարկային եւ մաքսային ծառայությունների կայքերը ստեղծված են եղել արդիական մոտեցումներով, սակայն ժամանակին համընթաց կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել»,- նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Կայքում առանձնացված է «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը, որտեղ հնարավոր է իրականացնել բոլոր այն գործարքները, որոնք կոմիտեն էլեկտրոնային է դարձրել: Տեղեկատվությունը տարանջատված է ըստ թիրախային խմբերի. անհատ ձեռներեցը, ներկրողը, արտահանողը կամ զբոսաշրջիկը արագ կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները: Նոր ձեւավորմամբ հարկային օրացույցը հարկ վճարողին հուշում է՝ երբ եւ ինչ հարկատեսակ վճարել: Իսկ ներքին եւ ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգերը ցույց են տալիս, թե ապրանք ներկրող բեռնատարը մաքսային սահմանը երբ է հատել եւ ուր է ուղեւորվում: «Կայքի միջոցով հնարավոր է ստուգել ՀԴՄ կտրոնի, դրոշմապիտակի վավերականությունը, ստանալ ներմուծողի, արտադրողի կամ ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն. այսինքն՝ ՊԵԿ-ը սպառողին տրամադրում է հսկողական գործիքակազմը՝ հանրային հսկման հնարավորություն ստեղծելով»,- հայտնել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:Նրա խոսքով՝ ՊԵԿ-հարկ վճարող առցանց շփումը խրախուսելու նպատակով գործարկված միասնական հարթակը միտված է գործարարի հարմարավետությանը եւ կոմիտեի հետ շփման նվազեցմանը: ՊԵԿ-ում տեղեկացրել են, որ mobile տարբերակի շնորհիվ կայք կարելի է մուտք գործել նաեւ բոլոր տեսակի սմարթֆոններից: Tweet Դիտում՝ 3970