ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ նոր ավանդներ ձեւակերպող կամ գործող ավանդներ ունեցող հաճախորդները կարող են ձեւակերպել սպառողական վարկ կամ վարկային գիծ՝ իրենց ավանդի գրավով: «Ավանդի գրավով սպառողական վարկ կամ վարկային գիծ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում եւ առանց լրացուցիչ փաստաթղթերի պահանջի, օրինակ՝ գումարի շտապ անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է չհանել իր ավանդը բանկից եւ չկորցնել կուտակված տոկոսները, այլ վերցնել վարկ տվյալ ավանդի գրավով, պահպանելով ավանդի կուտակված տոկոսները»,- ասված է հաղորդագրությունում:Բանկն առաջարկում է՝- Սպառողական վարկ՝ մարման գրաֆիկով (ամսական անուիտետ կամ ամսական տոկոսների վճարում՝ ժամկետի վերջում հիմնական պարտքի մարմամբ),- Վարկային գիծ՝ ամսական տոկոսների վճարումով եւ վարկային գծի մայր գումարի մարմամբ ժամկետի վերջում։Ավանդի գրավով վարկի/վարկային գծի հիմնական պայմաններն են՝- Ժամկետ՝ մինչեւ գործող ավանդի ժամկետի ավարտը,- Տոկոսադրույք՝ ավանդի տոկոսները + 4.5%,- Գումար՝ ավանդի գումարի 100%-ի չափով,- Արժույթ՝ վարկը/վարկային գիծը տրամադրվում է ավանդի արժույթով,- Միջնորդավճար՝ վարկը տրամադրվում եւ սպասարկվում է առանց որեւէ միջնորդավճարների։ Tweet Դիտում՝ 11149