Մեքենաների ներկրման ոլորտում փոփոխություններ կկատարվեն

19.07.2017 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ավտոմեքենա #Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով այսօր ընդունել է մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։

Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրել են մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաեւ աջակողմյան երթեւեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին առնչվող մի շարք խնդիրներ:

Նրանց փոխանցմամբ՝ մեքենաների 90%-ից ավելիի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Նշվել է նաեւ, որ մեքենաների գերակշիռ մասը 10-ը տարուց ավելի հին արտադրության են, բնապահպանական տեսանկյունից էլ դրանց արտանետումները՝ շատ։

Քննարկվել են ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված մի շարք տարբերակներ։

Նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, որոնք բարձրացված խնդիրների եւ առաջարկությունների հիման վրա կմշակեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ:
Դիտում՝ 8829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW