Միացյալ Արաբական Էմիրություններում արգելվել է “Ջերմուկ” հանքային ջրի վաճառքը

11.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 11 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) արգելվել է “Ջերմուկ” հանքային ջրի վաճառքը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս տեղեկությունը տարածել է Gulf News գործակալությունը` վկայակոչելով ՄԱԷ տեղական ինքնավարությունների գլխավոր քարտուղարությունը: Արգելքի պատճառ է հանդիսացել հանքային ջրում հայտնաբերված մկնդեղի չափազանց մեծ քանակը:

Gulf News գործակալությունը չի նշում` հայկական ո՞ր արտադրողի “Ջերմուկ” հանքային ջրի վաճառքն է արգելվել ՄԱԷ-ում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10677

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW