Ս.թ. մայիսի 3-ից սկսվում է “Արարատ Բանկի” կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը

02.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 2 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ս.թ. մայիսի 3-ից սկսվում է “Արարատ Բանկի” կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդեցին “Արարատ Բանկի” դիլինգային կենտրոնում, բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշի թողարկման ծավալը կկազմի 250 մլն ՀՀ դրամ, 25 հազար հատ քանակությամբ, յուրաքանչյուրը 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքոով, տարեկան 8% եկամտաբերությամբ:

“Այս պարտատոմսերը նոր գործիք են երկրի ֆինանսական շուկայում եւ հարմար մեխանիզմ կարճաժամկետ միջոցներ ներգրավման համար”,- նշեցին բանկում:

Պարտատոմսերի տեղաբաշխումը կտեւի մինչեւ 2007 թ. մայիսի 10-ը, ձեռք բերման հայտեր կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9010

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW