Յունիբանկը, հաշվի առնելով հաճախորդների մեծ պահանջարկը կանխիկ դրամով տրամադրվող U-Cash սպառողական վարկի նկատմամբ, բարելավել է նրա պայմանները: Ինչպես հայտնել են բանկում, նվազեցվել է վարկի տոկոսադրույքը` սահմանելով այն տարեկան 22,9%, իսկ տրամադրվող գումարի չափը բարձրացվել է մինչեւ 1 մլն դրամ: Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 48 ամիս: «Շահավետ պայմանների շնորհիվ Յունիբանկի U-Cash վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին եւ կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում տեղեկացրել են, որ վարկի համար կարելի է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պրոմո կետ` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ: Հայտերն ընդունվում են նաեւ օնլայն` առանց բանկ այցելելու: Օնլայն հայտը կարելի է լրացնել` այցելելով բանկի կայքը կամ Յունիբանկի ֆեյսբուքյան էջը:Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում եւ կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Բանկի «Ալեք Մանուկյան» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: Tweet Դիտում՝ 1966