Երեւանում վաղը կհանդիպեն հայ եւ տաջիկ գործարարները
13.06.2017 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ DFA


Ինչպես հայտնել են հիմնադրամում, համաժողովն անցկացվելու է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցի շրջանակում: Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Տաջիկստանի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:
Համաժողովի շրջանակում նախատեսվում են B2B հանդիպումներ հանքարդյունաբերության, գյուղմթերքի վերամշակման, քիմիական, ոսկեգործության, շինանյութերի արտադրության, տուրիզմի եւ բանկային ոլորտների կազմակերպությունների միջեւ:
Այսօր Տաջիկստանի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդային ընդունել է Սուրեն Կարայանը:
Նախարարները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժը, մասնավորապես՝ փորձի փոխանակումը զբոսաշրջության, լեռնահանքային, թեթեւ արդյունաբերության, ոսկեգործության ու ադամանդագործության ոլորտներում, ինչպես նաեւ համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման հեռանկարները:
«Հայաստանը գյուղմթերքի վերամշակման, դրա արտահանման, թանկարժեք քարերի մշակման եւ մի շարք այլ ոլորտներում առաջատար դիրքերում է: Օրինակ՝ մենք ռուսական շուկայում հաճախ ենք տեսնում հայկական գյուղատնտեսական արտադրանք: Կցանկանայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով»,-ասել է Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: