Արցախբանկը նոր ղեկավար ունի

12.06.2017 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախբանկ
Արտակ Բալայանը հունիսի 7-ին նշանակվել է Արցախբանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահ, տեղեկացրել են բանկում:

Արտակ Բալայանը ծնվել է 1976թ. հունիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում:

1998թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը՝ ֆինանսներ եւ վարկ մասնագիտությամբ, հետագայում ուսումը շարունակել է նաեւ Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Արցախբանկում՝ 1998-2007 թթ.  զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ 2003թ. ապրիլի 30-ից՝ Ներքին աուդիտի, վերահսկողության եւ վերլուծության գլխավոր դեպարտամենտի տնօրեն, 2004թ. օգոստոսի 1-ից՝ Ակտիվների եւ պասիվների կառավարման գծով Արցախբանկի գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամ:

2007թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2015թ. հուլիսի 4-ը զբաղեցրել է ԼՂՀ Հարկային պետական ծառայության պետի պաշտոնը:

2015թ. հուլիսի 4-ից մինչեւ 2017թ. հունիսի 5-ն աշխատել է ԼՂՀ նախագահի աշխատակազմում՝ որպես ԼՂՀ նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ:
Դիտում՝ 5994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW