Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում 17 տրակտոր է տրամադրվել

09.06.2017 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#գյուղատնտեսության նախարարություն #լիզինգ
Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում հունիսի 9-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 17 տրակտոր եւ 8 այլ գյուղտեխնիկա:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում, տրակտորի ձեռքբերման 13 հայտ հաստատված է, եւս 19 հայտ գտնվում է ուսումնասիրության փուլում:

Բացի այդ, ուսումնասիրվում է երկու ընկերությունների կողմից ներկայացված մեքենա-տրակտորային կայանի ստեղծման ծրագրերը՝ 350 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ՈՒՎԿ-ները եւ «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:

Նախարարությունում ընդգծել են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ,  սրսկիչներ եւ այլ գյուղատնտեսական տեխնիկա:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Հիշեցնենք, որ օրերս գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եւս անդրադարձել էր լիզինգի պետական աջակցության ծրագրի արդյունքներին:
Դիտում՝ 4329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai