Նաիրա Հովակիմյան. ՀՀ-ում պետք է ստեղծել տեխնոլոգիական համալսարան

05.06.2017 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նաիրա Հովակիմյան #IntelinAir
Իլինոյսի համալսարանի Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն եւ IntelinAir ընկերության համահիմնադիր, պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանն ասել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել տեխնոլոգիական համալսարան:

Այս մասին Նաիրա Հովակիմյանն ասել է Itel.am-ին տված հարցազրույցում:

«Հայաստանյան ՏՏ-ի զարգացումը տպավորիչ է, սակայն անհրաժեշտ է մեծ ուշադրություն հատկացնել գիտությանը, ինչը կնպաստի, որ զարգացումը ճիշտ հունով ընթանա: Հակառակ դեպքում, ստարտափը կհասնի զարգացման որեւէ փուլի եւ կանգ կառնի:

Այո, հայաստանյան ՏՏ-ում պակասում է գիտությունը: Հիմնականում բացակայում են համալսարանական ստարտափները, փոխարենը գերակշռում են ստարտափները, որոնք առաջացել են տաղանդավոր երիտասարդների անխոնջ ջանքերով»,- ասել է պրոֆեսորը:

Անդրադառնալով Հայաստանում տեխնոլոգիական համալսարան հիմնելու գաղափարին՝ Նաիրա Հովակիմյանն ասել է, որ անհրաժեշտ է արտերկրից մասնագետների հրավիրել, որոնք կդասավանդեն այդ համալսարանում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Դիտում՝ 10436

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW