Դավիթ Փափազյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

02.06.2017 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավիթ Փափազյան #Յունիբանկ
Յունիբանկը հայտնում է իր Խորհրդի կազմում Դավիթ Փափազյանին որպես անկախ անդամ ընդգրկելու մասին:

Բանկի տարածած հաղորդագրության  համաձայն՝ Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների եւ ֆինանսների գծով եւ ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման եւ ներդրումային բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է UBS Investment Bank եւ Merrill Lynch բանկերում, այժմ կապիտալի կառավարման անկախ մասնագետ է:

Դավիթ Փափազյանը գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po - Institut d'études politiques de Paris) եւ Տնտեսագիտական գիտությունների եւ առեւտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան:

Ներկայում Յունիբանկի Խորհրդի կազմը հետեւյալն է՝ Գագիկ Զաքարյան (Խորհրդի նախագահ), Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան (Խորհրդի անդամներ):
Դիտում՝ 107802

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW