Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման վարկերը կսուբսիդավորվեն

01.06.2017 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #կաթիլային ոռոգում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասել է, որ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:

Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է նախարարությունում նախօրեին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաեւ կաթիլային համակարգերի ներդրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրով ակնկալվում է  ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ եւ հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում՝ պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանման միջոցով:
 
Նախարարի խոսքով՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հետեւելու է պետական ծրագրերի իրականացման ընթացքին եւ գյուղացիական տնտեսություններին մատուցելու է  անհրաժեշտ խորհրդատվություն:
Դիտում՝ 6126

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW