ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախօրեին Սանկտ Պետերբուրգի գործարար շրջանակներից կազմված պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները։ Նախարարությունում նշել են, որ այցը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի նախաձեռնությամբ։ Պատվիրակության կազմում են եղել Возрождение, Петербургский тракторный завод, Герофарм, Агрополис եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ:Գյուղմթերքի պահեստավորման եւ իրացման Агрополис կենտրոնի ներկայացուցիչը նախարարին է ներկայացրել իրենց գործունեությունը Ռուսաստանում եւ նշել, որ հետաքրքրված են հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես՝ գյուղմթերքի եւ վերամշակված սննդի ոլորտում։ Գործարարն ընդգծել է, որ «Արտադրված է Հայաստանում» պիտակով մթերքը Ռուսաստանում լուրջ պահանջարկ ունի։ Սուրեն Կարայանը գործարարների հետ քննարկել է նաեւ համատեղ արտահանում եւ ներմուծում իրականացնող կազմակերպության հիմնադրման հեռանկարները։ Герофарм-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է դեղորայքի մշակմամբ եւ արտադրությամբ։ Գործարարի խոսքով՝ ընկերությունը հետաքրքրված է Մեղրիի Ազատ տնտեսական գոտում արտադրության հիմնմամբ։ Սուրեն Կարայանը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման եւ մի շարք այլ հարցերում։Ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են յուրաքանչյուրի հետ համագործակցության հնարավորությունները եւ ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Tweet Դիտում՝ 7750