Տնտեսական ակտիվությունը հունվար-ապրիլին դանդաղել է

22.05.2017 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական ակտիվություն #ԱՎԾ

2017թ. հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5,7% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-մարտին նույն ցուցանիշը կազմել էր 6,6%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` կրճատվել 2,9%-ով, իսկ շինարարության ծավալը` 13,4%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10,1%-ով:


Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,3%-ի չափով: 2017թ. հունվար-ապրիլին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,3%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-ապրիլին ավելացել է 15,1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 16,1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 14,6%-ով:

Դիտում՝ 2132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai