Խոշորացված համայնքներում $2,6 մլն-ի ներդրումային ծրագրեր են իրականացվում

16.05.2017 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#USAID #ներդրում
Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում մեկնարկել է շուրջ $2,6 մլն-ի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների տրամադրման գործընթացը:

Ինչպես հայտնել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի ծառայությունում, ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակում եւ ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ:   

Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ եւ այլ տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ:

Առաջիկայում համայնքները կստանան նաեւ այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Նախատեսվում է համայնքներում կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ:

Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակում 2018թ. ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան $11 մլն արժողության  (ԱՄՆ ՄԶԳ՝ $8,6 մլն եւ ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ $2,5 մլն) առաջին անհրաժեշտության մեքենաներ ու տեխնիկական միջոցներ:  

Հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ $2,7 մլն ծրագրերը:  Իսկ Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Արփի միավորված համայնքների՝ շուրջ $6 մլն արժողության ծրագրային առաջարկները գտնվում են նախնական գնահատման փուլում:   

Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը:
Դիտում՝ 2140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW