“ԲՏԱ” բանկը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Վրաստանի բանկային շուկայում
11.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
Վրացական շուկայում “Բանկ ՏուրանԱլեմը” նախատեսում է ապահովել բանկային ոլորտի ծածկույթի նվազագույնը 5%-ը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով “Վրաստանի նորությունները”, “Բանկ ՏուրամԱլեմ” (ԲՏԱ) ԲԸ վարչության նախագահ Ռոման Սոլոդչենկոն ասել է, որ վրացական ԲՏԱ-Silk Road բանկը մտադիր է պահպանել աճի տեմպը: Անցած տարի բանկի ակտիվներն աճել են 3 անգամ:
“Մենք նախատեսում ենք վրաց սպառողին առաջարկել բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` հիփոթեքային վարկավորում”,- հայտարարել է Ռոման Սոլոդչենկոն:
Նա հայտնել է, որ Վրաստանում բանկն ունի տպավորիչ ներդրումային փաթեթ, զգալի ներդրումներ են արվել զբոսաշրջիկային համալիրների զարգացման մեջ, “Միավորված Տելեկոմ” ընկերությունում եւ այլ նախագծերում:
“Թե Վրաստանում ո՞ր տեղը մեզ դուրս կբերի բանկային ոլորտի ծածկույթի 5%-ը, կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան այլ բանկերը: Կարող եմ ասել, որ մենք լինելու ենք առաջնորդի դիրքերում”,- հայտարարել է Ռոման Սոլոդչենկոն:
ԲՏԱ-ն գործում է վրացական շուկայում 2005 թվականից, հանդիսանալով ԲՏԱ-Silk Road Բանկի հիմնադիրը: 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ ԲՏԱ-Silk Road Բանկի ակտիվները կազմում էին 63 մլն լարի:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: