Վերջին վեց ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն է ներկայացվել 62 ներդրումային ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են եւ ունեն համապատասխան ֆինանսավորում:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:«Այս ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կկատարվի $471,6 մլն ծավալով ներդրում եւ կստեղծվի 6215 նոր աշխատատեղ»,- ասել է փոխնախարարը:Նրա խոսքով՝ արդեն իսկ իրականացվել է շուրջ $ 63,5 մլն-ի ներդրում եւ ստեղծվել է 1807 աշխատատեղ: Այս ներդրումը կատարվել է հիմնականում թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ ջերմոցային տնտեսության ոլորտներում:«Որոշ ներդրումային ծրագրեր կշարունակվեն նաեւ հետագա երկու տարիների ընթացքում, որի արդյունքում 2018-ին նախատեսվում է 6700, իսկ 2019-ին՝ 4100 աշխատատեղի ստեղծում»,- ասել է Հովհաննես Ազիզյանը:Անդրադառնալով Հայաստանի ներդրումային գրավչությանը՝ փոխնախարարը նշել է, որ «ներդրողների կողմից հավատ կա Հայաստանի կառավարության հայտարարած քաղաքականության նկատմամբ»: Tweet Դիտում՝ 5741