Պրոմեթեյ Բանկը եւ Dalma Garden Mall-ը քոբրենդային քարտ են գործարկել
14.04.2017 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
Պրոմեթեյ Բանկը եւ Dalma Garden Mall-ը գործարկել են Dalma Gift Card քոբրենդային քարտը:
Բանկում նշել են, որ քարտը տրամադրվում է անվճար եւ առանց սպասարկման միջնորդավճարի:
«Dalma Gift Card ստանալու համար անհրաժեշտ է՝
- Մոտենալ Dalma Garden Mall-ի ինֆոկետ,
- Լրացնել դիմումը,
- Մուտքագրել ցանկալի գումարը,
- Վայրկյանների ընթացքում ստանալ արդեն իսկ ակտիվ եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նվեր քարտը»,- ասված է հաղորդագրությունում:
Քարտի վրա կարող է մուտքագրվել 10 000-ից մինչեւ 200 000 դրամ, որը կարելի է օգտագործել Dalma Garden Mall-ի բոլոր խանութ-սրահներում, սպասարկման կետում, սրճարանում, սուպերմարկետում կամ կինոթատրոնում:
Քարտը չի վերալիցքավորվում եւ գործում է առավելագույնը 3 ամիս:
Վերջին լուրեր
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
13.01.2025 | 10:11 Հոդվածներ
Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
13.01.2025 | 09:57 Նորություններ
13.01.2025 | 09:53 Նորություններ
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: