Արման Բարսեղյան. Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի առաջատարներից է

21.03.2017 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը 2016թ. մանրածախ գործառնություններով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է 3-րդ տեղը` 2012թ. 8-րդ տեղի փոխարեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

«Վերջին 4-5 տարվա աշխատանքի արդյունքում բանկը մանրածախ բիզնեսի առաջատար եռյակում է` ունենալով 13 մասնաճյուղ, այն դեպքում, երբ 1-ին եւ 2-րդ տեղում գտնվող բանկերն ունեն 60-ից ավելի մասնաճյուղեր: Այսինքն` արդյունավետության առումով բանկը, միանշանակ, առաջատար է: Աշխարհագրական ընդգրկմամբ այն որոշակիերոն զիջում է մյուսներին, սակայն դա պայմանավորված է մեր ռազմավարությամբ, որն ուղղված է կոնկրետ թիրախային սեգմենտներին եւ որտեղ մեր ներկայությունն ապահովված է»,- նշել է նա:

Բանկի ներկայացուցիչը հիշեցրել է վերջերս Գյումրիում բացված «Կումայրի» մասնաճյուղի մասին`հայտարարելով ընթացիկ տարում եւս 2 մասնաճյուղ բացելու մտադրության մասին:

Նա ընդգծել է, որ 2016թ. Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը 44,5 մլրդ դրամից հասել է 57,2 մլրդ դրամի, ընդ որում` մանրածախ ՓՄՁ վարկերը կազմել են 12,9 մլրդ դրամ (81% աճ` նախորդ տարվա համեմատ):  

«2016թ. արդյունքներով` բանկը հատել է ընդհանուր վարկային պորտֆելի  $1 մլրդ շեմը: Սա աննախադեպ ցուցանիշ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ եւ շատ կարեւոր բազա հետագայում բանկի` կապիտալի միջազգային շուկայում բաժնետիրացման հետ կապված»,- ընդգծել է նա:

Բանկը 2016-ին աճ է գրանցել նաեւ ավանդների գծով՝ դրանց ծավալը 143,7 մլրդ դրամից հասցնելով 170,6 մլրդ դրամի (աճ` 18,7%):

«Ամերիաբանկի ունեցած ավանդների նման մեծ բազայի եւ ՀՆԱ-ի համեստ աճի պայմաններում 19% աճը բավական լուրջ ցուցանիշ է` հատկապես հաշվի առնելով ավանդների տոկոսադրույքների նվազման միտումը»,- ընդգծել է Արման Բարսեղյանը:

Դիտում՝ 3155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW