ՎՏԲ-Հայաստան Բանկը կանանց տոներին նվիրված ակցիա է գործարկել, որի շրջանակում առաջարկվում է սպառողական ապրանքներն ապառիկով ձեռք բերել ավելի մատչելի պայմաններով:Ինչպես նշել են բանկում, մինչեւ մայիսի 31-ը կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր առեւտրային կետերում եւ ձեւակերպելով գնումները բանկի ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան ապրանքի արժեքից մինչեւ 5% զեղչ` գումարած խանութում գործող հավելյալ զեղչերին: Ապառիկ վարկը ձեւակերպվում է հենց առեւտրային կետում, որի համար հարկավոր է ներկայացնել անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաեւ անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք:Վարկի գումար կազմում է 30 հազ. դրամից մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը՝ 3 ամսից մինչեւ 5 տարի:Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք, եւ վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:Ապառիկ վարկավորման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 12981