Պարզեցվել է սննդի արտահանմանն ուղեկցող փաստաթղթերի ստացումը

27.02.2017 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սննդի շղթայում արտահանողները մարտի 1-ից բեռի արտահանմանն ուղեկցող փաստաթղթերը հնարավորություն կունենան ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) նշել են, որ արտահանողների համար ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:

«Այս բազայում ընդգրկվելը տնտեսավարողներին հնարավորություն կտա, եռամսյա պարբերականությամբ համապատասխան ձեւաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի 1-ից բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության»,- ասված է հաղորդագրությունում:

ՍԱՊԾ-ում տեղեկացրել են, որ համապատասխան բազայում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել ծառայությանը՝ սահմանված ձեւի համաձայն:

Դիտում՝ 2652

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW