ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկ վճարողների սպասարկման եւ հեռախոսազանգերի կենտրոնը հունվարին հարկային օրենսդրության վերաբերյալ ստացել է 13 850, իսկ մաքսային օրենսդրության վերաբերյալ` 3 040 հարց: Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունից, նախորդ ամսվա ընթացքում քաղաքացիներին հետաքրքրել են առավելապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների ներկայացման ժամկետներն ու ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները:Մաքսային ոլորտին առնչվող հարցերի զգալի մասը վերաբերել է առանց մաքսային վճարների գանձման փոստային առաքմամբ ապրանքների ներմուծման չափաքանակին, ինչպես նաեւ՝ արտերկից 30 կգ-ից ավելի քաշ ունեցող ծանրոցի ստացման դեպքում նախատեսվող վճարումներին:Ամենաքննարկվող հարցը վերաբերել է 2016-ին իրացման շրջանառության` 115 մլն դրամը գերազանցելու դեպքում 2017-ին ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտությանը:Ի պատասխան` ՊԵԿ-ում տեղեկացրել են, որ միասնական հայտարարություն չեն ներկայացնում այն անձիք, որոնց նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում եւ (կամ) ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված իրացման եւ (կամ) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը գերազանցել է 115 մլն դրամը, եւ նրանք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած շահութահարկի հաշվարկում կամ եկամտային հարկի տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված իրացման շրջանառությունը գերազանցել է 115 մլն դրամը: Tweet Դիտում՝ 2218