Իջեցվել է Իրանում ՀՀ մեքենաների համար երաշխիքային գումարը

23.01.2017 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել` նախկին $500 փոխարեն վճարելով շուրջ $90-ի հասնող երաշխիքային գումար:

Այս մասին հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

«Ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս, իսկ Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը»,- տեղեկացնում է դեսպանատունը:

Դիտում՝ 3694

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW