Քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերը

11.01.2017 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:  

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը:    
 
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու եւ աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններին եւ առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը:  

Առաջարկվել է նաեւ Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝  գործարարների համար բիզնես դասընթացներ եւ ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր եւ արդյունավետ կազմմանը:

Դիտում՝ 3762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW