Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 2 429 400 000 դրամով: Ներկայում բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է 31,9 մլրդ դրամ՝ գերազանցելով նորմատիվային նվազագույն շեմը, նշել են բանկում: Լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի փակ տեղաբաշխման արդյունքում ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը ձեռք է բերել 7 693 հատ սովորական բաժնետոմս եւ դարձել բանկի կանոնադրական կապիտալում 14,06%-ի չափով մասնակից: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի. Վի. Ընկերությունը հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Բանկի կանոնադրական կապիտալում 5% մասնակցության համամասնությունը պահպանելու համար Եկեղեցու կողմից ձեռք է բերվել լրացուցիչ թողարկված 405 բաժնետոմս»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում հիշեցրել են, որ սա նորմատիվային ընդհանուր կապիտալի համալրման երկրորդ փուլն էր: Սեպտեմբերին բանկի հիմնական մաժորիտար բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել էր 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով: Tweet Դիտում՝ 30355