ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 15-ին հաստատել եւ գրանցել է «Արարատբանկ» ԲԲԸ (պահպանվող բանկ) եւ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ (միացող բանկ) ընկերությունների կնքած միացման պայմանագիրը:Բանկերի միացման որոշումն ընդունվել էր նոյեմբերի 25-ին` Զարգացման Հայկական Բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ:ԿԲ-ում ընդգծել են, որ միացման արդյունքում Հայաստանում կգործի «Արարատբանկ» ԲԲԸ-ն, որը կհանդիսանա «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդը: Tweet Դիտում՝ 19358