Բանկոմատից գումար հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
16.12.2016 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://i.onthe.io

Բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ նախնական տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձիք) դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին պատկանող բանկոմատը եւ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
«Դեպքի վայրի զննությամբ բանկոմատի մակերեսից վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարակից տարածքից հատնաբերվել են թվով 2՝ գազի եւ թթվածնի համար նախատեսված գազաբալոն՝ իրենց մալուխով եւ թափանցիկ ռետինե խողովակով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: