Հայաստանի կառավարությունը “անհետաձգելի” է համարում “Արժեթղթերի շուկայի մասին” օրենքի փոփոխություններն ու լրացումները

22.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 22 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն է տվել “Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին` այն համարելով “անհետաձգելի”:

Կառավարոթյան մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հայտնեցին, որ օրինագծով նախատեսվում է ՀՀ բրոքերներին, դիլերներին, հավատարմագրային կառավարիչներին հնարավորություն ընձեռել օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների արժեթղթերով գործարքներ կատարել` դրանց իրականացումը պարզեցված կարգով թույլատրելու միջոցով”:

“Որոշումը կնպաստի ՀՀ արժեթղթերի շրջանառությանը, հնարավոր ներդրողների կողմից հետաքրքրության մեծացմանը, ՀՀ-ում արժեթղթերի շուկայի զարգացմանը”, - նշեցին կառավարոթյան մամլո ծառայությունում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9317

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW