Դպրոցներում կուսանեն ֆինանսներ եւ տնտեսագիտություն

08.12.2016 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կրթության եւ գիտության նախարարի ուշադրությունը հրավիրել է դպրոցներում ֆինանսական եւ տնտեսագիտական որակյալ կրթության ապահովման կարեւորության վրա:

«Հանձնարարում եմ երեքշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական եւ տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով»,- ասել է վարչապետը:

Վարչապետը հանձնարարել է նաեւ ներկայացնել էլեկտրոնային կրթության մասսայական կիրառումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ մեթոդաբանության մշակման ու վերահսկման մեխանիզմները:

Դիտում՝ 6843

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW