ԱԶԲ-ն $90 մլն վարկ կտրամադրի Հայաստանին

10.11.2016 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ» վարկային համաձայնագրի նախագիծը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբ` նախագծով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` $90 մլն  ծավալով եւ երկու մասնաբաժնով, համապատասխանաբար` $60 եւ $30 մլն:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել ՀՀ ճանապարհային, ջրամատակարարման եւ էլեկտրաէներգետիկայի ոլորտների կառավարումը  եւ կայունությունը:

Նախարարի փոխանցմամբ` վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, որից արտոնյալը` 3 տարի է:

Ծրագրի ավարտման ժամկետ է սահմանված 2017թ. դեկտեմբերի 31-ը:

Դիտում՝ 2499

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW