ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային եւ զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:Կողմերը փաստել են, որ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետեւողականորեն աշխատել: Էմիրությունների ներդրումային եւ զարգացման ընկերությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով եւ պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան եւ տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները: Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանդիպմանը ներկա՝ իր աշխատակազմի ղեկավարին եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը եւ նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը: ՀՀ նախագահը տեղեկացրել է, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, եւ կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ: Tweet Դիտում՝ 2227