Պրոմեթեյ Բանկը կանոնադրական կապիտալը համալրել է 3,55 մլրդ դրամով

27.10.2016 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3,55 մլրդ դրամով:

Այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ բանկը տեղաբաշխել է 100 000 դրամ անվանական արժեքով 35 500 հատ արտոնյալ բաժնետոմս, որոնք ամբողջությամբ ձեռք են բերվել բանկի գործող բաժնետեր «Պրոմեթեյ-Սիթի» ընկերության կողմից:

«Համալրման արդյունքում Պրոմեթեյ Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունն արդեն իսկ գերազանցել է 2017թ. հունվարի 1-ի դրությամբ բանկերի նորմատիվային կապիտալի նկատմամբ ՀՀ ԿԲ կողմից սահմանված նվազագույն պահանջը՝ կազմելով ավելի քան 30,5 մլրդ ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ կապիտալի աճին նպատակաուղղված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ինչի արդյունքում Պրոմեթեյ Բանկի նորմատիվային կապիտալի մեծությունը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կկազմի շուրջ 33 մլրդ դրամ:

Դիտում՝ 25421

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW