Ներկայացվել է sme.acba.am կայքը

26.10.2016 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ներկայացրել է sme.acba.am կայքը, որը կոչված է օնլայն տիրույթում բիզնեսի կառավարմանն ու զարգացմանն ուղղված անվճար հարթակ դառնալ՝ հասանելի լինելով բոլորի համար:

Կայքի վերջնական գործարկումը կիրականացվի դեկտեմբերին:

Բանկում նշել են, որ sme.acba.am-ի ստեղծումը հնարավոր է դարձել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համագործակցության արդյունքում:

«Առցանց հարթակի միջոցով սկսնակ եւ գործող գործարարները կարող են ներբեռնել ուսուցողական նյութեր եւ տեսահոլովակներ, օգտվել մի շարք բիզնես-գործիքներից եւ տարատեսակ ֆինանսական հաշվիչներից: Այն նաեւ նախատեսված է դառնալ համագործակցության յուրահատուկ հարթակ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ բացելով նրանց առաջ»,- ասված է հաղորդագրությունում:

«Մենք միշտ եղել ենք սոցիալապես պատասխատու բանկ: Այս է պատճառը, որ ցանկանում ենք անընդհատ զարգացող հաճախորդ-գործընկերներներ ունենալ, ու հենց այս մղումն է, որ թույլ տվեց մեզ շուրջ երեք տարիների համառ աշխատանքից հետո ունենալ նման արդյունք: Հետագայում նախատեսում ենք ընդլայնել առցանց հարթակի գործունեության տիրույթը` նաեւ ներառելով գյուղատնտեսության ոլորտը»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՓՄՁ-ների համար հնարավորություն ստեղծելը IFC-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է՝ համաշխարհային մասշտաբով, ինչպես նաեւ Հայաստանում: Այս նոր հարթակը բանկի եւ IFC- ի համատեղ ջանքերի արդյունք է, որի նպատակն է ՓՄՁ-ներին տրամադրել աճի համար անհրաժեշտ գիտելիքներ: Մենք բարձր ենք գնահատում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հանձնառությունը առաջնորդել այս կարեւոր նախաձեռնությունը»,- ասել է IFC-ի` Հարավային Կովկասում տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը:

Դիտում՝ 6153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW