Սարգսյանն ու Միլլերը քննարկել են գազի գնագոյացման հարցը

25.10.2016 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր Երեւանում քննարկել են գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր:

ՀՀ նախագահը եւ «Գազպրոմ» ընկերության նախագահը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համատեքստում անդրադարձել են ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:

Ալեքսեյ Միլլերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ սոցիալական ծրագրերը:

Դիտում՝ 16609

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW