Երեւանում հոկտեմբերի 21-ին կբացվի «Արմպրոդէքսպո 2016»-ը

20.10.2016 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կմեկնարկի ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները եւ վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաեւ ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների եւ արտասահմանյան առեւտրային կազմակերպությունների միջեւ, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:

«Արմպրոդէքսպոն» կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 23-ը ներառյալ եւ բաց կլինի ամեն օր՝ մինչեւ ժամը 18:00-ը:

Դիտում՝ 3726

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW