ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Հիդրո Կորպորացիա»-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրել ընկերությանը: Մասնավորապես, ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:Էլեկտրաէներգիայի արտադրության համար ընկերությունը կառուցել է 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ եւ 9500 կմ երկարությամբ խողովակաշարով փոքր ՀԷԿ Արգիչի գետի վրա:ՓՀԷԿ-ի շահագործման ծրագրով նախատեսված է արտադրել 30,5 մլն կվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիա, որը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, ստացված լիցենզիայի եւ դրան համապատասխան կնքված պայմանագրի ուժով կարող է վաճառվել միայն ՀՀ տարածքում`համապատասխան օպերատորին` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին:Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն շուրջ 870 մլն դրամ:«Արգիչի» ՓՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման նպատակով ներդրումների ծավալը կազմում է 4,15 մլրդ դրամ, որի մի մասն իրականացվել է սեփական միջոցների, իսկ հիմնական ծավալը` վարկային միջոցների հաշվին:Ծրագրի ընթացքում կստեղծվի 25 աշխատատեղ՝ 90 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Tweet Դիտում՝ 3304