Մեր փորձը թույլ կտա մրցունակ մնալ շուկայում, ասել է Գուսեւը

30.09.2016 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության Նախագահ Յուրի  Գուսեւն այսօր ասել է, որ մանրածախ բանկային գործունեության ոլորտի իրենց հարուստ փորձը թույլ կտա պահպանել մրցակցային դիրքերը շուկայում:

Այս մասին Յուրի Գուսեւն ասել է ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ Միխայիլ Զադորնովի եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ առեւտրի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Banks.am-ի հարցին, թե ինչպես է բանկը պատրաստվում դիմակայել մրցակցությանը՝ նորմատիվային կապիտալի խստացման հետ կապված ԿԲ պահանջի ֆոնին:

«Մանրածախ բիզնեսը մրցակցում է տեխնոլոգիաներով, պրոդուկտներով, որոշումների ընդունման արագությամբ: Կարծում եմ՝ մեր եւ ընդհանուր ՎՏԲ Խմբի փորձը թույլ կտա մեզ մրցունակ մնալ շուկայում: Բացի այդ, կապիտալի մակարդակով մենք համարվում ենք ՀՀ բանկային համակարգի առաջատարներից, հետեւաբար՝ մեր առջեւ ծառացած չէ ԿԲ-ի նոր պահանջի հարցը»,- ասել է Յուրի Գուսեւը՝ ընդգծելով, որ ընդհակառակը՝ մրցակցության սրացումը կստիպի բանկին ավելի արագ զարգանալ:

Դիտում՝ 11348
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW