ՀՀ եւ Իրաքի առեւտրաշրջանառությունը գերազանցել է $100 մլն-ը

26.09.2016 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի եւ Իրաքի առեւտրաշրջանառությունը հասել է շուրջ $120 մլն-ի:

Այս փաստը Նյու Յորքում կայացած հանդիպմանն արձանագրել են Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆարին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Իբրահիմ ալ-Ջաֆարին տեղեկացրել է Իրաքում կայունության հաստատման, ահաբեկչության դեմ մղվող պայքարի մասին։

Դիտում՝ 9437

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW