ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Call back ծառայությունը, որը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում բանկից հետադարձ զանգ պատվիրել: Բանկում նշել են, որ այս քայլը կդյուրացնի հաճախորդների հեռախոսային սպասարկման գործընթացը եւ կբարձրացնի բանկի հետ հաղորդակցության հարմարավետությունը:«Call back ծառայությունը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին խնայելու միջոցները բանկ զանգահարելու համար եւ պատվիրել զանգ բանկից՝ հաճախորդին հարմար ժամի՝ 09:30-19:30-ը՝ աշխատանքային օրերին եւ 10:00-17:00-ը՝ շաբաթ օրը: Ծառայությունը հնարավոր է պատվիրել ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից»,- ասված է հաղորդագրությունում: Ծառայությունից հաճախորդները կարող են օգտվել նաեւ այն դեպքում, եթե չեն կարողացել զանգահարել բանկ: Նրանք կարող են թողնել հետադարձ զանգի հայտ բանկի կայքում, ինչից հետո հեռախոսավարն անմիջապես կկատարի հետադարձ զանգ:Հետադարձ զանգ պատվիրելու համար անհրաժեշտ է այցելել բանկի պաշտոնական կայքը եւ լրացնել կարճ հայտ՝ թողնելով զանգ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամարը եւ զանգի համար հարմար ժամը): Tweet Դիտում՝ 12925