Հայբիզնեսբանկը պարգեւատրել է Ria Money Transfers-ից օգտվող hաճախորդներին

01.09.2016 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը Ria Money Transfers միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ ակցիայի շրջանակում դրամական պարգեւներ է շնորհել համակարգից օգտվողներին:

Ինչպես նշել են բանկում, $100-ի հավաստագրեր են հանձնվել պատահականության սկզբունքով ընտրված «Էրեբունի» մասնաճյուղի հաճախորդ Արկադի Մինասյանին, որն ակտիվ օգտվում է Ria համակարգից, եւ  հուլիսի ընթացքում Ria համակարգով առավելագույն գործարք սպասարկած «Կենտրոն» մասնաճյուղի աշխատակից Ալվարդ Մովսիսյանին:

Բանկում հայտնել են, որ ակցիան գործում է 2016թ. հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, որի շրջանակում ամեն ամիս պատահականության սկզբունքով ընտրվելու են տվյալ ամսվա մրցանակակիրները:

Դիտում՝ 6870

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW