“Կոնվերսբանկը” հայտարարեց, որ այսուհետ իր սեփականատերն է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը

01.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 1 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն այսօր հայտարարել է, որ այսուհետ բանկի սեփականատերն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Կոնվերս բանկում”, “Էդուարդո Էռնեկյանը հավաստել է, որ բամկը կշարունակի իր բնականոն գործունեությունը` առավել կատարելագործելով իր կողմից մատուցվող բանկային ծառայությունների որակը”:

Էռնեկյանի խոսքերով, “Կոնվերս բանկ”-ը արդեն իսկ հայտնի է որպես վստահելի և զարգացած, միջազգային ստանդարտներին համապատասխանող բանկ և դժվար չէ այն դարձնել ՀՀ լավագույն բանկը, քանի որ արդեն իսկ մի շարք միջազգային հանրահայտ կազմակերպությունների կողմից այն համարվել է լավագույնը հայաստանյան բանկերի շարքում՚:

Էդուարդո Էռնեկյանին պատկանող կառույցները կառավարում են Երեւանի միջազգային “Զվարթնոց” օդանավակայանը, ինչպես նաեւ ներդրումներ են իրականացնում ՀՀ գյուղատնտեսությունում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 12147

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW