ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՌԴ-ից գումար կարելի է ստանալ «Օդնոկլասնիկի» ցանցով
23.08.2016 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard եւ Maestro քարտապանները Ռուսաստանից դրամական փոխանցումներ կարող են ստանալ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Ինչպես տեղեկացրել են բանկում, MasterCard միջազգային վճարային համակարգն ու «Օդնոկլասնիկի» սոցցանցը համատեղ ներդրել են նոր «պարզ, հարմարավետ եւ անվտանգ» միջոց Ռուսաստանից աշխարհի 16 երկիր, այդ թվում`Հայաստան, դրամական փոխանցումների համար:
Ծառայությունը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում թողարկվել է 2016թ. հուլիսին «ՎՏԲ24»-ի եւ «Մուլտիկարտա» պրոցեսինգային ընկերության միջոցով:
Փոխանցումների համակարգն աշխատում է շուրջօրյա` իրական ժամանակում: Գործարքներ կարելի է իրականացնել ռուբլիով. մեկ այլ արժույթով գումար քարտի վրա հաշվեգրելու դեպքում դրանք կփոխարկվեն ռուբլու` ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:
«Ծառայությունը հնարավորություն կտա փոխանցողին եւ ստացողին խնայել ժամանակն ու միջոցները` իրականացնելով գործարքներ անկանխիկ եղանակով, շուրջօրյա եւ ցանկացած վայրից` առանց բանկի մասնաճյուղեր այցելելու»,- ասված է հաղորդագրությունում:
Ինչպես նշել են բանկում, փոխանցումն իրականացնելու համար հարկավոր չէ իմանալ ստացողի քարտի համարը: Անհրաժեշտ է «Օդնոկլասնիկի» կայքում ընկերների ցանկից ընտրել ստացողին կամ մուտք գործել նրա պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները, եւ նշել գումարի չափը:
Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի իր պրոֆիլի «Փոխանցումներ» բաժինը, սեղմի «Ստանալ փոխանցումը» եւ մուտքագրի իր MasterCard քարտի համարը, որից հետո փոխանցված գումարն անմիջապես կհաշվեգրվի քարտին:
Գործարքի նվազագույն գումարը 500 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի: Ներկայում փոխանցումներն անվճար են ստացողի, ինչպես նաեւ ուղարկողի համար՝ ռուսական Mastercard եւ Maestro քարտապանների համար ընթացող ակցիայի շրջանակում:
Mastercard եւ Maestro քարտերի վրա փոխանցումներ հաշվեգրելիս ստացողը կստանա 30 OK ներքին արժույթ, որը կարելի է ծախսել սոցցանցի ներսում վճարովի ծառայություններից օգտվելու համար:
Ծառայությունը ներկայացված է ինչպես «Օդնոկլասնիկի» կայքի վեբ տարբերակում, այնպես էլ iOS եւ Android համար նախատեսված բջջային հավելվածներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: