Պրոմեթեյ Բանկի Prometey Token հավելվածը, որը նախատեսված է Prometey Mobile եւ Prometey Online համակարգերի անվտանգության բարձրացման համար, արդեն հասանելի է App Store-ում եւ Play Store-ում:«Այժմ հաճախորդն ունի այլընտրանք՝ օգտվել Vasco Token Digipass GO-6 անվտանգության սարքից կամ Prometey Token հավելվածից՝ ըստ ցանկության: Ե՛վ սարքը, եւ՛ հավելվածը գեներացնում են գաղտնանիշեր՝ համակարգ մուտք գործելու եւ գործարքները հաստատելու համար»,- նշել են բանկում:Prometey Token հավելվածն ակտիվացնելու համար անհրաժեշտ է. - Ներբեռնել Prometey Token հավելվածը App Store-ից կամ Play-Store-ից: - Դիմել բանկի ցանկացած գրասենյակ եւ լրացնել դիմում կամ Prometey Mobile հավելվածի «Նոր նամակ» բաժնից նամակ ուղարկել Պրոմեթեյ Բանկին` նշելով, որ ցանկանում եք օգտվել Prometey Token ծառայությունից: - Prometey Token հավելվածի միջոցով սկանավորել էլփոստին ստացած QR code-ը: - Ստեղծել Prometey Token հավելվածի 6-անիշ ծածկագիրը՝ հաճախորդի ցանկությամբ:Հավելվածն օգտագործելու համար անհրաժեշտ է Prometey Mobile-ը բացելու ժամանակ` օգտագործողի անունը եւ գաղտնաբառը մուտքագրելուց հետո, լրացնել մեկանգամյա գաղտնաբառը: Այն կարելի է ստանալ 2 տարբերակով՝ սեղմել գաղտնաբառի դաշտի աջ անկյունի կոճակը կամ մուտք գործել Prometey Token հավելված, գեներացնել նոր կոդ եւ տեղափոխել այն Prometey Mobile:Միեւնույն քայլերն անհրաժեշտ է կատարել գործարքները հաստատելու համար: Բանկում հիշեցրել են, որ Prometey Token ծառայությունը ֆիզիկական անձանց տրամադրվում է տարեկան 3000 դրամ, իսկ իրավաբանական անձանց՝ ամսական 3000 դրամ սակագնով: Tweet Դիտում՝ 11624