Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնից

29.07.2016 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտնել է, որ հրաժարվում է Հայաստանի պետական տնտեսագիական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահի պաշտոնից:

Այս մասին վարչապետը հայտնել է կառավարության նսիտի ժամանակ՝ պարզաբանելով, որ որոշման պատճառն աշխատանքային ծանրաբեռնվածությունն է:

Գործադիրի ղեկավարը կրթության եւ գիտության նախարարին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստի ժամանակ ներկայացնել նոր թեկնածություն՝ վերոնշյալ պաշտոնի համար:

Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2009-ից:

Դիտում՝ 4481

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW