2016թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 4,8% տնտեսական ակտիվություն:Հիշեցնենք, որ 2016թ. հունվար-մայիսին տնտեսական ակտիվությունը կազմել էր 5,5%, իսկ հունվար-ապրիլին՝ 6%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 3,3%-ով, իսկ շինարարության ծավալը՝ նվազել 7,8%-ով: Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի` ավելացել 8,3%-ով:Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2,4%-ով: 2016թ. հունվար-հունիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հունիսին ավելացել է 2,7%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալը նվազել է 3,7%-ով, իսկ արտահանման ծավալը՝ աճել 16,7%-ով: Tweet Դիտում՝ 3472