ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում առանձին անուններ չեն հնչելու:Այս մասին նախարարն ասել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:«Նախարարությունը չի կարող ենթարկվել նեղ անձնական, խմբային շահերի: Իմ՝ որպես նախարարի, հիմնական խնդիրն է համակարգային լուծումներ առաջարկել կառավարությանը»,- հայտարարել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ «առանձին անունների հրապարակումը ավելորդ է, երբ նշվում են հստակ ոլորտները»: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականին՝ քննարկելու հանրապետությունում առկա մենաշնորհները, Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախարարությունն արդեն ուսումնասիրություններ է կատարել հանրությանն առավել հետաքրքրող ապրանքատեսակների ոլորտներում եւ արդյունքները ներկայացրել գործադիրին:Հիշեցնենք, որ վերոնշյալ ապրանքատեսակներն էին՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արեւածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզելային վառելիք: Tweet Դիտում՝ 4367