ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ղեկավար անձինք, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ եւ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով 783 586 000 դրամի (մոտ $1,6 մլն) չափով վնաս:ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ ծառայության քննչական վարչությունում ավարտվել է ՀԱԷԿ-ի գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Մասնավորապես, հանցագործության մեջ մեղադրվում են ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը եւ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը:ԱԱԾ-ում նշել են, որ հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Tweet Դիտում՝ 9697